Մեր հայրենակից և արդեն բոլորին սիրելի դարձած Տիգրան Խանջարյանը կրկին ցնծության և ուրախության պահեր է պարգևել բրյուսելցիներին:
Նախկինում սպորտսմեն, ներկայումս ակտիվորեն երաժշտական գործունեությամբ զբաղվող Տիգրանն ամեն օր սպասելի է դարձել Բրյուսելի իր հարևանների, բակի հանրության և սոցցանցային հետևորդների համար:
Նրա գեղեցիկ ու հետաքրքիր երաժշտական կատարումներին արդեն սովորել և սկսել են սպասել շատերը: Ամեն երաժշտական համար ընտրելիս Տիգրանը նախապատվություն է տալիս հատկապես հայկական երգարվեստին:
Եվրոպացի ունկնդիրներին Տիգրանն իր համերգների ժամանակ հաղորդակից է դարձնում հայկական երաժշտությանը՝ ուղղակի կամ անուղղակի կերպով: Մի դեպքում նա ընտրում է հենց հայկական երգեր, մեկ այլ դեպքում՝ հայազգի երգիչների օտարալեզու երգեր:
Տիգրանի ընտրությունն այս անգամ կանգ է առել Ռազմիկ Ամյանի «Սիրեմ քեզ, լիանամ» երգի վրա: Նա այնպիսի գեղեցիկ մեղեդայնությամբ է կատարում երգը, որ ունկնդիրները չեն զսպում իրենց զգացմունքները: Նրանք պատուհաններից ողջույնի արձագանքներ են ուղարկում իրենց տրամադրությունը բարձրացնել փորձող երգչին:
Опубликовано Tigran Khanjaryan Пятница, 17 апреля 2020 г.