Աննա Հակոբյանը նոր հրապարակում է արել, որով տեղեկացրել է որ հերթական հեռախոսազրույցն է ունեցել մեր մշակութային գործիչների հետ: Նա ամեն օր կապ է հաստատում մեր մշակութային գորիչների հետ, տեղեկանում նրանց առողջական վիճակի և ինքնազգացողության մասին:
Այսօրվա հերթական զանգերի հասցեատերերը Տիգրան Մանսուրյանն է եղել և Ալիս Դուրյանը՝ Օհան Դուրյանի տիկինը: Ա. Հակոբյանը տեղեկացնում է, որ նրանք իրենց լավ են զգում, առողջ են, ունեն բարձր տրամադրություն և ներսուզված են ստեղծագործական գործընթացի մեջ:
Ա. Հակոբյանը հաճույքով հիշատակում է, որ տիկին Ալիսը հատկապես նշել է Արփիի լուսավոր ու պայառ ներկայությունն է իրեն նաև բարձր ու ջերմ տրամադրություն հաղորդում: Նա ասել է, որ համացանցում հաճախ է հանդիպում Արփիի գունագեղ ու պայծառաշունչ նկարներին և դրական էմոցիոնալ վիճակի մեջ ընկնում ու հրաշալի տրամադրություն ստանում:
Ալիս Դուրյանը նաև կարողանում է իր ուժերի ներածին չափով օգնել կարիքավոր ընտանիքներին: Ա. Հակոբյանը նրան խոստացել է Արփիի հետ այցի գնալ իրավիճակի կարգավորվելուն պես: