Մածնապուրը հայտնի է բոլորին, բայց այ ընկույզով համեմելու տարբերակը՝ ոչ։ Հասարակի ու յուրահատուկի այս խառնուրդն անմոռանալի է դարձնում ավանդական ուտեստի համարը։ Փորձեք անպայման, բաղադրատոմսն էլ շատ պարզ է։ Եթե բուսակեր եք, հաստատ կհավանեք, եթե մսակեր՝ ընկույզով տարբերակը կհետաքրքրացնի համը։
Պատրաստման եղանակը
Վարունգները քերել և աղով խառնել։ Սպասել, մինչ ջուրը դուրս գա: Մածունի մեջ կամաց-կամաց ավելացնել ջուրը՝ անդադար հարելով։ Մածունն ու վարունգը միավորել, հավելել ճզմած սխտորով, կտրատած սամիթով և մանրացրած ընկույզով։ Աղ անել ու պղպեղ։
Անպայման սառը վիճակում մատուցել։ Ապուրը համով է նաև կեֆիրով կամ թթվասերով պատրաստելիս։ Թթուի սիրահարներն էլ կարող են լիմոնի հյութ ավելացնել։