«Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած 100.000.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել շուրջ 100.000 միավոր բժշկական պարագա

Աննա Հակոբյանը, ով նաև «Իմ քայլը» հիմնադրամի համակարգողն ու ղեկավարն է, քիչ առաջ հանրայնացրեց հիմնադրամի միջոցներով կարևոր և անհրաժեշտ բժշկական պարագաներ ձեռք բերելու մասին տեղեկություն:

Ա. Հակոբյանի և հիմնադրամի սոցհարթակային էջերով տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ հիմնադրամը բավականին լուրջ դրամական աջակցություն է տրամադրել COVID19-ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ բժշկական տարատեսակ կարևոր հիգիենիկ ու պաշտպանիչ պարագաներ ձեռք բերելու համար, որն արդեն ուղարկվել է Հայաստան:

Գնված նշյալ պարագաները արդենիսկ այսօր Հայաստանում են: Այդ պարագաների մեջ մտնում են բժշկական դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ, ակնոց, ձեռնոց և այլն: Ընդ որում, սա թվով երրորդ խմբաքանակն է:

Ա. Հակոբյանը տեղեկացնում է նաև, որ այդ աջակցությունը հնարավոր է եղել իրականացնել բարերար Քրիստին Սիմոնի ֆինանսական աջակցության շնորհիվ: Ա. Հակոբյանը գրառման մեջ իր երախտիքն է հայտնել նաև այլ բարերաներին, ովքեր իրենց աջակցություննե են ներդրել ծրագիրն իրագործելու համար:

Կցում ենք Ա. Հակոբյանի գրառումն ամբողջությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: