ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անչափ հուզիչ ուղերձով դիմել է հանրությանը։ Համավարակի այս ծանր պայմաններում նախագահն աջակցական խոսքեր է ասել ժողովրդին։ Կորոնավիրուսյան ախտը նա համեմատել է անտեսանելի թշնամու հետ՝ գիտակցելով՝ յուրաքանչյուր տեսակի դժվարություն ժամանակով է ու հաղթահարելի։
Նախագահը նշել է՝ պատմությունը սովորեցրել է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն ու պետք է այդ ոգով տոգորված շարունակենք պայքարը՝ հաղթահարելով համավարակային բարդ կացությունը։ Նախագահը նաև առանձին շեշտել է տարեցների ու խոցելի առողջությամբ մարդկանց մասին հոգ տանելու կարևորությունը՝ նշելով՝ պետք է օգնության ձեռք մեկնել ծանոթ ու անծանոթներին՝ այս ծանր պահը հաղթահարելու համար։
Նախագահն ի սրտե շնորհակալություն է հայտնել այսօր աշխատող յուրաքանչյուրին, ով պայքարում է կորանավիրուսյան ախտն արմատախիլ անելու ճակատամարտում։ Ու առանձին շնորհակալություն հայտնել ընտանիքներին, որոնք մեկուսացման ռեժիմը չեն խախտում։
Իրապես անչափ հուզիչ ու ոգևորող է նախագահի ջերմագին ուղերձը, որը, վստահաբար, ի սրտե բխող խոսքերից է կազմված։
նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
«Կորոնավիրուսի թեստերից բացի մենք հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը». նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը.Ավելին՝ https://bit.ly/2VoxlY0
Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Среда, 15 апреля 2020 г.