Նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն, ընդ որում միանվագ աջակցության 30%ը կտրամադրվի էլեկտրաէներգիայի ծախսերը փոխհատուցելու, մյուս 70%-ը՝ գումարի տեսքով

Նախարար Զարուհի Բաթոյանը նոր տեղեկություն է հրապարակել նոր փոփոխությունների և աջակցության մասին: Նկատելի է, որ նախարարությունում անընդհատ ու շարունակաբար զբաղվում են ուսումնասիրություններով, աջակցության նոր ծրագրերի մշակումով ու համակարգումով:

Այս ծրագրով սահմանվում է նպաստառու ընտանիքներին տրամադրել իրենց ստացած նպաստի երեսուն տոկոսի չափով հավելավճար: Այսինքն, եթե քաղաքացին ստանում է 30000 դրամ նպաստ, ապա նրան տրվելու է ևս 15000 դրամի աջակցություն, որից 30%-ն էլ կհատկացվի էլեկտրաէներգիայի ծախսերի համար: Եթե քաղաքացին արդեն վճարել է, ապա դա կդառնա կանխավճար հաջորդ վճարումների համար: Ընդ որում, նպաստառուներին ոչինչ անել պետք չէ. եթե քաղաքացին նպաստառու է, ուրեմն իրենց ցուցակում արդեն գրանցված է:

Քանի որ միտում կա հնարավոր բոլոր տեսակի շփումները կրճատել նվազեցնել, ուստիև այս ծրագրերը մշակվել են էլեկտրոնային տարբերակով գործելու սկզբունքով: Սրանից էլ ածանցվում են տեխնիկական մի շարք խնդիրներ, որոնց մի մասն էլ կապված է դիմումների բազմաթիվ հայտերի քանակով, որոնց շատությունից համակարգը խիստ ծանրաբեռնվում է և դժվարանում է աշխատել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: