Այսօրվա վիրուսային տարածվածության ու թեստավորումների հետ կապված նախարարության նոր թարմացումները տարբերվում են երեկվանից: Եթե երեկ գերակշիռ մասն առողջացածներն էին կազմում, ապա այսօր պատկերն այլ է. հաստատված դեպքերի քանակը գրեթե կրկնապատկվել է: Արված 779 թեստից վիրուսի առկայությունը հաստատվել է քառասունչորս նոր քաղաքացու մոտ:
Բայց քիչ չեն նաև ապաքինված քաղաքացիները: Այսօր ապաքինվել և տուն են վերադարձել երեսուներկու քաղաքացի: Ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 297-ի, իսկ հաստատվածների ընդհանուր թիվը՝ 1111-ի, որոնցից ներկա պահին 797 քաղաքացի են հանդիսանում վիրուսով վարակված:
Ցավոք, այսօր ևս զերծ չենք մնացել մահվան ելքերից. գրանցվել է տասնյոթերորդ մահը: Քաղաքացին վաթսունվեց տարեկան է եղել:
Ներկա պահին գրանցված մահերի տարիքային սահմանը տատանվում է 55-ից մինչև 93-ի արանքում: Մահացության դեպքերի ամենից ցածր տարիքային շեմը 55 տարեկանն է եղել, ամենից բարձրը՝ 93-ը:
Նախարարությունը հորդորում է պահել պատշաճ զգոնությունը և սահմանված արգելքներին հետևելու բարեխղճությունը: