Ծաղկակաղամբը պատրաստելու տարատեսակ եղանակներ կան։ Բայց սոուսի համադրությունը հաճախ չի հանդիպում։ Անպայման փորձեք, առավել ևս, որ ընկույզը յուրահատուկ բույր և համ է տալիս ուտեստին։
Անհրաժեշտ է
4 միջին չափի գազար՝ մաքրած և թեք-թեք կտրատած
1 փոքր գլուխ ծաղկակաղամբ
4 թ/գ ձիթապտղի յուղ
3 ճ/գ կտրատած ընկույզ
2 ճ/գ կտրատած թարմ մաղադանոս
Աղ և սև պղպեղ
1/2 թ/գ լիմոնի կեղևի քերուկ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը մասնատել։ Ամանի մեջ միավորել ծաղկակաղամբը և գազարը՝ ձիթայուղի հետ, համեմել աղով և սև պղպեղով, խառնել, և մեկ շերտով դատարկել ջեռոցի թավայի վրա։
Տեղափոխել ջեռոցը՝ մոտ 25 րոպեով՝ 220-230 ջերմաստիճանի տակ։ Ընթացքում 1-2 անգամ հանել և խառնել՝ բոլոր կողմերից տապակվելու համար, սև տաքդեղ ու աղ անել։
Մոտ 5 րոպե տապակած ընկույզին ավելացնել մաղադանոս, կիտրոնի քերուկ և 1 թեյի գդալ ձիթայուղ։ Ստացված զանգվածը լցնել ուտեստի վրա՝ նախքան մատուցելը։