Ուշադրություն. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է մրցույթ

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ 5-12-րդ դասարանի աշակերտների շրջանակում: Հայտարարված մրցույթի թեմատիկան կապված է կարանտինի պատճառով սահմանված արգելքների հետ: Նախարարությունն առաջարկում է աշակերտներին ստեղծել հոլովակներ «Մնա տանը» թեմայի շրջանակներում: Հոլովակը պետք է ունենա մոտ հինգ րոպե տևողություն:

Լավագույնը ճանաչված երեքից հինգ հոլովակների հեղինակներ կստանան խորհրդանշական նվերներ: Տեսանյութերը գնահատելու են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ և տեղեկատվական ոլորտի մասնագետներ:

Պարտադիր է, որ հոլովակների լեզուն լինի հայրերենը, իսկ նյութն ուսուցողական և օգտակար էլեմենտներ ունենա: Նախարարությունը սահմանել է այն վերջնական ժամկետը, մինչև երբ ցանկացողները կարող են ուղարկել իրենց աշխատանքները:

Աշխատանքները ընդունվում են մինչ ապրիլի 23-ը: Հրապարակվել է նաև էլեկտրոնային հասցե, որին կարելի է ուղարկել նյութերը՝ stayhome@escs.am:

Բացի խորհրդանշական նվերները, լավագույն հոլովակները նաև կտեղադրվեն նախարարության սոցցանցային պաշտոնական էջում, ինչպես նաև նախարարության կայքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!