Ծերանոցում 86 հոգու մոտ կորոնավիրուս է կասկածվում․ «Ведомости»

Սմոլենսկի մարզի Վյազմա քաղաքի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատի 86 անձի մոտ կորոնավիրուս է կասկածվում, գրում է «Ведомости»-ն՝ հղում անելով Սմոլենսկի մարզի ադմինիստրացիայի պաշտոնական կայքը։ Բժիշկներն թեստավորել են 306 մարդու՝ ինտերնետում բնակվող և անձնակազմի անդամ։

Քաղաքապետ Պոլինա Խոմայկոյի խոսքով՝ թեստավորումները շարունակվում են, արդեն 1 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսյան ախտը, ևս 86-ի մոտ նախնական դրական արդյունք է ախտորոշվել։ Սակայն Վյազմայի կենտրոնական շրջանային հիվանդանոցում հիմա կարող են ընդունել միայն 28 հիվանդի, ու կա ընդամենը 6 թոքերի արհեստական օդափոխության սարք։

Հիմա տուն-ինտերնատը կիսված է երկու մասի՝ մեկը հավանաբար վարակվածների համար, մյուսը՝ բացասական թեստավորվածների։ Երկու մասերում տարբեր սպասարկող անձնակազմ է։

Իրավիճակի հետ կապված Վյազմայի քաղաքապետը ժամանակավորապես արգելել է մարզ ելքն ու մուտքը։ Մինչև ապրիլի 30-ը մուտքը կթույլատրվի միայն Վյազմայում գրանցում ունեցողներին, բժիշկներին, ԱԻՆ-ի ու այլ գերատեսչությունների աշխատակիցներին։ Քաղաք մուտք գործելիս կչափվի բոլորի ջերմությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: