Հայտնի է, որ կառավարությունը սոցիալական ծրագրերի շարք է մշակել՝ հասարակական լայն շրջանակներին սոցիալական անհրաժեշտ օգնություն ցուցաբերերելու համար, որպեսզի վիրուսի պատճառով առաջացած դժվարությունները հնարավորինս առանց մեծ դժվարությունների հաղթահարվի:
Որոշ գործիչներ հայտարարում են, թե կառավորության ընտրած շրջանակը բավականին նեղ է և հաշված մարդկանց համար է նախատեսված, բայց կառավարության ներկայացուցիչները պնդում են հակառակը:
Ն. Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս սոցցանցային հրապարակումներով, որտեղ փաստերով ներկայացնում է, թե ինչպիսի արդյունավետությամբ են գործում մշակված ծրագրերը, քանի շահառու է օգտվում դրանցից:
Հերթական հրապարակմամբ վարչապետը հանրայնացրել է մասնավորապես ութերորդ ծրագրի իրացման արդյունավետությունը. ծրագրից իրավասություն ունի օգտվելու շուրջ 95 հազար շահառու, ասել է թե՝ այդքան ընտանիք, իսկ ֆիզիկական անձանց թիվն, ըստ վարչապետի ներկայացրած տվյալների, կազմում է մոտ 124 հազար 402 մարդ:
Օրենք ընդունելուց ժամեր անց արդեն 14 հազար 685 հասցեատեր ստացել է իրեն հասանելիք գումարն էլեկտրոնային տարբերակով, որը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ գումար: