Քանի որ այսօր վերջնականապես որոշվել է երկարացնել արտակարգ դրությունը, ուստի քննարկման են դրվել իրավիճակային կետերը, որոնք ածանցվել են արտակարգ իրավիճակից:
Այդ համատեքստում Ռ. Բադասյանն առաջարկ ներկայացրեց ուժը կորցրած ճանաչել սահմանափակումների յոթերորդ գլուխը: Այն վերաբերում է լրատվամիջոցների սահմանափակումներին: Առաջարկելով լրատվամիջոցների նկատմամբ նախասահմանված արգելքները հանել՝ Ռ. Բադասյանն առաջարկում է, որ միաժամանակ հսկողություն սահմանվի: Եթե նկատվի, որ ֆեյք լրատվամիջոցները շարունակում են կեղծ տեղեկատվություն տարածել վիրուսային զարգացումների մասին՝ սրելով հասարակական լարվածությունը, լրատվամիջոցների արգելանքները կրկին կվերադարձվեն քննարկման:
Բացի այդ, Ռ. Բադասյանը հստակորեն արձանագրում է, որ արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը միանգամայն իրավաչափ է ու օրինական: Մինչդեռ տարածվել էին հայտարարություններ, ըստ որոնց իրավական առումով անթույլատրելի է արտակարգ դրության ժամկետն երկարաձգելը: Ռ. Բադասյանը ժխտեց այդ լուրերը՝ մեջբերելով համապատասխան օրենքների առկայությունը:
Մյուս սահմանափակումների հանման մասին առավել հանգամանալից կցված տեսանյութում: