Այսօր գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան

«Հայկական դյուցազնագրքում» գրանցված և «Գինեսի» գրքի ռեկորդակիր դարձած Արտակն իր կարճատև, բայց բազմաշերտ ու բովանդակալից կյանքում միմիայն հաղթանակներ ու ռեկորդներ է սահմանել: Նա դեռևս կշարունակեր իր փառահեղ կյանքի ուղին, եթե 2017 թվականի մարտի 28-ին նրան չխոցեր հակառակորդի կրակոցը:

Արտակը հրաշալի գնդացրորդ էր: Ապրիլյան ճակատագրական օրերին նա փայլել է իր գնդացրորդային մեծ տաղանդով՝ դիպուկ կրակոցներով լավագույնս դրսևորվելով մարտական հանձնարարությունները կատարելիս:

Արտակին ընդամենը մի քանի ամիս էր մնացել զինծառայությունն ավարտելու և տուն վերադառնալու համար, որ շարունակեր իր ռեկորդների փառահեղ շարքը:

Այժմ նրա ծննդավայր Հրազդանում անմահ հերոսի պատվին կանգնեցված է նրա անվամբ քաչքար, որը խորհրդանշում է նրա հզորությունը և անավարտ թողած կյանքն ու գործունեությունը:

Նա այն հզորներից էր, ով իր ծննդյան օրը նվեր ստանալու փոխարեն հենց ծննդյան օրը ռեկորդներ էր գրանցում՝ հպարտություն ու պատիվ բերելով հայրենի քաղաքին ու ողջ հայրենիքին: Նրա կարճ, բայց խիտ ու գեղեցիկ կենսուղին օրինակ և հիացմունք է բոլորի համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: