Հոլիվուդյան այս աստղերը չունեն անձնական ավտոմեքենաներ․ կզարմանաք, երբ իմանաք՝ ովքեր են նրանք

Կարո՞ղ եք պատկերացնել, որ Հոլիվուդյան աստղերից ինչ-որ մեկը մետրոյով է երթևեկում։ Ո՞չ։ Շատ իզուր։ Պարզվում է՝ կան աստղեր, որոնք չունեն ավտոմեքենա, այդ պատճառով էլ երթևեկում են հասարակական տրանսպորտով։

Քիանու Ռիվզ

Հայտնի Նեոն չի սիրում ծախսել իր միլոնները և ապրում է սովորական մարդու պես։ Նա շատ է բարեգործություն անում, իսկ «Մատրիցա» ֆիլմից ստացած իր հոնորարի մեծ մասը, առհասարակ, բաժանել է նկարահանող խմբի անդամների միջև։ Քիանուին ավտոմեքենա պետք չէ, նա սիրում է մետրոյով երևեկել և թերթ կարդալ այնտեղ։

Ռոբի Ուիլյամս

Բրիտանացի երգիչը համարում է, որ մեքենա վարելն իրեն հաճույք չի պատճառում, այդ պատճառով չունի վարորդական իրավունք։ Իսկ եթե անհրաժեշտություն է առաջանում որևէ տեղ հասնել, նա տաքսի է կանչում։

Ջուլիաննա Մուր

Դերասանուհուն հիմա այդքան էլ շատ չեն հետապնդում պապարացիները, այդ պատճառով նա օգտվում է հասարակական տրանսպորտից։ Ջուլիաննան համոզված է, որ տրանսպորտով ավելի հարմար է երթևեկել երեխաների հետ՝ դպրոցից վերադառնալիս։

Թոմ Հենքս

Հաճախ չէ, որ կարելի է մետրոյում կրկնակի օսկարակիր դերասանի հանդիպել, բայց եթե ԱՄՆ-ում լինեք ու բախտը ժպտա, կարող եք հանդիպել Հենքսին։ Աստղը հրաժարվել է ավտոմեքենայից՝ շաքարախտի ախտորոշում ստանալուց հետո։ Դերասանն աշխատում է հնարավորինս շատ շարժվել, այդ պատճառով էլ հրաժարվել է ավտոմեքենայից։

Դրյու Բերիմոր

Վերջին ժամանակներում դերասանուհին քիչ է ֆիլմերում նկարահանվում՝ ավելի շատ ժամանակ տրամադրելով կամավորական գործունեությանը։ Դրյուն համեստ կյանք է վարում, նա չի գնում դիզայներական իրեր, չունի ավտոմեքենա։ Խնայած ողջ գումարը դերասանուհին ուղղում է բարեգործությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: