Հյութեղ և ախորժելի հավ․ պատրաստում ենք ապակե բանկայի մեջ

Հյութեղ, շատ բուրավետ հավ՝ պատրաստված սեփական հյութի մեջ՝ ապակե բանկայում, ինչի հաշվին անյուղ և աներևակայելի համեղ է ստացվում։ Ուտեստը կհամապատասխանի յուրաքանչյուր սեղանի՝ և՛ առօրյա, և՛ տոնական, իսկ պատրաստվելու առումով հասարակ է։

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատել օղակներով, պղպեղը՝ ձողիկներով, սխտորը՝ խոշեր։ Հավը՝ ոչ մեծ կտորների կտրատած, աղ անել, ավելացնել համեմունքները և խառնել։ Ապակե բանկայի մեջ դնել մթերքը՝ շերտերով․ ավելի չոր հավի միսը տեղադրելով հատակին։

Լցնել բանկան ոչ ավել, քան 2/3-ի չափով, հակառակ դեպքում կարող է պայթել։ Բերանը փակել փայլաթիթեղով և դնել սառը ջեռոցի մեջ, հետո նոր տաքացնել մինչև 180 աստիճան։

Թողնել ջեռոցում 1,5-ից 2 ժամ։ Հանել և մատուցել առանձին կամ խավարտի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: