«Սուրբ Աստվածամայր» բ/կ-ն հայտարարություն է տարածել Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակի մասին

Երեկոյան ժամը յոթի ադրբեջանական հարձակման մասին հայտարարություն տարածեց պաշտպանության բանակը՝ հայտնելով երեք վիրավորի մասին, որոնցից մեկը՝ տասներորդ դասարանի երեխա: Հայտնի էր, որ կրակոցներից մեկի փամփուշտը, կպնելով պատերից մեկին, մասերի էր բաժանվել և խոցել տասներորդ դասարանի տղաներից մեկին, ով ապրում էր սահմանակից Ոսկեվան գյուղում:

Նրան անհապաղ տեղափոխել էին մարզային հիվանդանոց, որից հետո՝ Երևան: Երեխային Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում վիրահել են անմիջապես տեղ հասցնելուն պես:

Այսօր «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի սոցիալական ցանցի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել երեխայի առողջական վիճակի մասին: Բ/կ-ի հրապարակած տեղեկության համաձայն երեխայի վիրահատությունը բավականին հաջող է անցել: նա հիմա ծանր վիճակում է գտնվում, բայց վիճակը կայուն է, իսկ բժիշկները դեռևս անհրաժեշտ չեն համարում երկրորդ վիրահատություն անել:

Երեխան հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հայոց բանակը կարողացել է անմիջապես և էֆեկտիվ արձագանքել հարձակմանը: Ներկայում վիրավոր երկու զինծառայողները ևս երևանյան հիվանդանոցում են, լավ են:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: