Երեկոյան ժամը յոթի ադրբեջանական հարձակման մասին հայտարարություն տարածեց պաշտպանության բանակը՝ հայտնելով երեք վիրավորի մասին, որոնցից մեկը՝ տասներորդ դասարանի երեխա: Հայտնի էր, որ կրակոցներից մեկի փամփուշտը, կպնելով պատերից մեկին, մասերի էր բաժանվել և խոցել տասներորդ դասարանի տղաներից մեկին, ով ապրում էր սահմանակից Ոսկեվան գյուղում:
Նրան անհապաղ տեղափոխել էին մարզային հիվանդանոց, որից հետո՝ Երևան: Երեխային Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում վիրահել են անմիջապես տեղ հասցնելուն պես:
Այսօր «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի սոցիալական ցանցի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել երեխայի առողջական վիճակի մասին: Բ/կ-ի հրապարակած տեղեկության համաձայն երեխայի վիրահատությունը բավականին հաջող է անցել: նա հիմա ծանր վիճակում է գտնվում, բայց վիճակը կայուն է, իսկ բժիշկները դեռևս անհրաժեշտ չեն համարում երկրորդ վիրահատություն անել:
Երեխան հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հայոց բանակը կարողացել է անմիջապես և էֆեկտիվ արձագանքել հարձակմանը: Ներկայում վիրավոր երկու զինծառայողները ևս երևանյան հիվանդանոցում են, լավ են: