Սգում է մարզաշխարհը․ մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին

Հայաստանի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանի կինը՝ 33-ամյա Արիաննե Կաոիլին, երկու շաբաթ կենաց-մահու կռիվ տալուց հետո, գիշերն իր մահկանացուն է կնքել։ Բոթը հաստատել է ինքը՝ Լևոնը․ «Խոսքեր չունեմ արտահայտելու կնոջս՝ Արիաննայի կորստի ծանր վիշտը: Նա ինտելիգենտ, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց… Ես սիրում եմ քեզ, քաղցրիկս: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Լևոնը՝ թվիթերյան էջում:

Հիշեցնենք՝ Արիաննեն վթարի էր ենթարկվել Սեբաստիայի փողոցում մարտի 14-ին՝ ժամը 23:50-ին՝ իր վարած Lexus-ով բախվելով «Երեքնուկի» կամրջի հենասյանը: Հոսպիտալացվելուց հետո նա մի քանի անգամ վիրահատվել է, սակայն այսօր նրա թոքերի վիճակը վատթարացել է և բժիշկները չեն կարողացել փրկել շախմատիստուհու կյանքը։ Արիաննեն ֆիլիպինյան ծագում ունեցող ավստրալացի շախմատիստուհի էր, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Զույգն ամուսնացել էր 2017 թվականին։

Մարզաշխարհն իրապես ցնցվել է այս գույժից։ Անվանի շախմատիստները և շախմատային գերմրցաշարերի պաշտոնական էջերը խորին ցավակցություններն են հայտնել Լևոնին։

Մշտապես շախմատային տախտակի առաջ Լևոնի հետ հանդիպողների շարքից Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյո Լագրավը, Անիշ Գիրիին, Պավել Էլյանովը, Սերգեյ Կարյակինը, Նայջել Շորթը պարզապես խոսքեր չեն գտնում Լևոնի վիշտը կիսելու։ Բոլորը հուզումնալից գրառումներով աջակցություն են հայտնել իրենց ընկերոջը։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: