«Հարսի գովք»․ հիանալի պրեմիերա՝ Քրիստինե Պեպելյանից․ վայելեք

Գեղեցկուհի երգչուհի Քրիստինե Պեպելյանը երգի պրեմիերա է ներկայացրել՝ «Հարսի գովք»։ Խոսքերի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, երաժշտությանը՝ Արսեն Գրիգորյանը, գործիքավորումը՝ Արմեն Սարգսյան Բրդեի։ Հիանալի կատարումը նվիրված է Օֆելյա Ասատրյանին։


Քրիստինեն իր նուրբ ձայնով երգում է․ «Այս աշխարհում ամեն աղջիկ ունի երազանք, ու այսօր հարսի շորով ոտք դնի նոր կյանք։ Դու մեր սիրուն պայծառ գարուն օրն ես մեր լցրել, հույով անուրջ կապել կամուրջ, հարս ես դու դարձել»։


Երևի թե նման հիասքանչ խոսքեր յուրաքանչյուր հարս է ցանկանում իր հարսանիքին լսել, իսկ Քրիստինեի կատարմամբ դրանք էլ ավելի խորն են մխրճվում յուրաքանչյուր աղջնակի սրտի մեջ։ Իրապես հրաշալի հնչյունների ներքո հիասքանչ բառեր է երգում նա, բառեր, որոնք սիրո հնչերանգ ունեն ու մեծ ազդեցություն են թողնում սիրող զույգերի վրա։

«Քո սրտի մեջ գարուն է, սիրտդ սիրուց հալվում է։ Դու աննման ես, գեղեցիկ։ Քո աչքերի վառ լույսը, ամբողջ կյանքիդ վառ հույսն է, որ ապրելու ես երջանիկ»։ Այս հրաշք բառերը թող ուղեկից լինեն բոլոր գեղեցկուհի հարսիկներին՝ իրենց կյանքի կարևորագույն որոշումը կայացնելիս։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: