Լավ լուր. բժիշկների շնորհիվ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք

Օրեցօր ավելացող և մտահոգիչ դարձող վիրուսակիրների թվին հասարակությունն ամենուր հետևում է ուշի ուշով: Հայաստանյան վիճակագրությունը փաստում է ինչպես վիրուսով վարակման նոր դեպքերի ավելացման, այնպես էլ բուժվողների և ապաքինման ճանապարհին կանգնածների մասին:

Երեկ նախարար Ա. Թորոսյանն ուրախությամբ տեղեկացրել էր, որ երկու վիրուսակիր քաղաքացիներ, ովքեր մինչ վերջերս գտնվել են ծանր վիճակում, այժմ ապաքինման ճանապարհին է. նրանց մոտ նկատելի է բավականին դրական դինամիկան:

Քիչ առաջ իր էջում հրապարակում արեց նաև նախարարի մամլո խոսնակ Ա. Նիկողոսյանը՝ տեղեկացնելով ևս մի քաղաքացու վիճակի բարելավման մասին: Նա գրառման մեջ նշել է նաև, որ սա հիվանդների հետ օրուգիշեր պայքարող բժիշկների ձեռքբերումն է՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով հեցն նրանց՝ բժիշկներին:

Ա. Նիկողոսյանը կից հրապարակել է նաև բժիշկների լուսանկարը՝ այս պայքարում շեշտելով մասնավորապես ռեանիմատոլոգների և ինֆեկցիոնիստների տարած մեծ աշխատանքը, դերն ու նշանակությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!