Հայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանն այս օրերին ինքնամեկուսացել է կնոջ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր՝ Օլիմպիայի հետ։ Նրանք լավ ժամանակ են անցկացնում ընտանիքով՝ տարբեր զվարճանքներ գտնելով։ Օհանյանը ցուցարել է նաև սնունդը։
Համաճարակային օրերին նրանք նաև հայկական ճաշատեսակներ են ուտում, օրինակ թփով տոլմա։ Նա անկեղծորեն խորհուրդ է տվել այն իր հետևորդներին՝ անմահական անվանելով։ Բացի այդ, Օհանյանը կոչ է անում իր հետևորդներին պահպանել անվտանգության կանոնները՝ մնալով տանը և ինքնամեկուսանալով հասարակությունից։
Միմիայն այս դեպքում է հնարավոր կանխել կորոնավիրուսյան վարակի տարածումը։
Դա հատկապես կարևոր է համաշխարհային այս ծանր շրջանում։
Պետք է անպայման գիտակցել՝ տնից դուրս չգալը կյանքեր է փրկում, հատկապես քրոնիկ հիվանդությունների տեր և տարեց մարդկանց առողջությունն ու կյանքը, քանզի այս վարակն իրապես վտանգավոր է հատկապես նրանց համար, ում իմունային համակարգը գերազանց չի աշխատում։