Մահացել է բժիշկ Ղևոնդ Մուրադյանը․ «Եռագույն»

Կորոնավիրուսյան վարակը ողջ աշխարհում շարունակում է մարդկային կյանքեր խլել։ Այս գիշեր բոթ հասավ Իտալիայի հյուսիսից՝ Սալսոմաջորե-Տերմե քաղաքից՝ հայազգի բժիշկ Ղևոնդ Մուրադյանի մահվան մասին։

Այս մասին հայտնում է «Եռագույն» պարբերականը՝ նշելով՝ Մուրադյանը վարակված է եղել կորոնավիրուսով և վարակվել է բժշկական պարտականությունները կատարելիս։

Նշվում է՝ Ղևոնդը ծնվել է սիրիական Քաշիմլի քաղաքում, բժշկական մասնագիտությունն ստացել է Հնդկաստանում, ապա տեղափոխվել Եվրոպական տարբեր երկրներ՝ հանգրվանելով Իտալիայում, որտեղ աշխատում էր որպես իր գործին նվիրյալ բժիշկ։

Իտալիայում այս պահին ավելի քան 50 բժիշկ է մահացել՝ կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարը տանուլ տալով։ Սա ևս մեկ անգամ ցուցադրում է ինքնամեկուսացման և արտակարգ դրության ռեժիմը չխախտելու կենսական կարևորության մասին։ Ինչպես աշխարհի շատ անկյուններում, այնպես էլ Հայաստանում բժիշկները կոչ են անում մնալ տանը՝ իրենց օգնելու համար։ Սա անչափ կարևոր է կորոնավիրուսյան վիրուսը հաղթելու գործում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!