Առավոտյան Կառավարության արտահերթ նիստին նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է երկրում վարակակիրների վիճակագրությունը: Վարակակիր քաղաքացիների թիվն աճել է՝ հասնելով 482-ի: Արսեն Թորոսյանը հատկապես կարևորում և դրական է համարում այն իրողությունը, որ այս քաղաքացիներից 25-ը իսկզբանե գտնվել են կարանտինային մեկուսացման մեջ և նրանք վարակման աղբյուր չեն հանդիսանում և ոչ ոքի չեն փոխանցել վիուսը:
Բազզայում նոր են համարվում երկու վարակման դեպք: Այս քաղաքացիների հետ անձնային շփում ունեցած մարդկանց շրջանակը պարզելու համար հիմա տարվում են աշխատանքներ:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ բուժված քաղաքացիների թիվն արդեն երեսունի է հասել, կան մի շարք քաղաքացիներ, ովքեր համարվում են առողջացողներ և շուտով կրկնակի թեստավորմամբ հավանականությունը մեծ է, որ տուն կվերադառնան:
Նախարարը նաև նշել է, որ հարևան երկրներում կան հիսուն տարեկանից երիտասարդ քաղաքացիների վարակման դեպքեր, որոնք բժիշկների կողմից ծանր են բնորոշվում: Նախարարությունը փորձում է ճշտել, թե յադ անձանց ծանր վիճակը սոսկ վիրուսի արդյունք է, թե ունեն նաև այլ հիվանդություններ:
Սա կօգնի վիրուսի ազդեցությունը ավելի լավ գնահատելու համար: