Լավ լուր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել

Գրեթե մեկ ամիս առաջ ողջ հայ հասարակությանը ցնցած ողբերգության պատճառով «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում հայտնված տասներեքամյա աղջնակը արդեն երկար ժամանակ է ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում:

Դեռևս տասն օր առաջ հիվանդանոցից տեղեկացրել էին, որ աղջնակի առողջական վիճակի մեջ որոշակի դրական տեղաշարժ կա. նա կարողանում էր թեթևակի շարժել ձեռքերի և ոտքերի մատները, բայց դեռ միայն այդքանը:

Այսօր արդեն աղջնակի վիճակը բավականին լավ է: Նա կարողանում է քայլել: Ճիշտ է՝ նա քայլել կարողանում է միայն օգնող բժիշկների ուղեկցությամբ, որոշակի օգնության պարագայում միայն, բայց սա արդեն իսկ դրական տեղաշարժ է օրեր առաջ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջնակի համար:

Համացանցում է հայտնվել աղջնակի քայլելու պահին արված լուսանկարները: Այս լուրը ուրախացրել է շատերին: Աղջնակի ճակատագրով և մոր ողբերգական վախճանով հետաքրքրված էին շատերը: Նույնիսկ եղել են քաղաքացիներ, ովքեր առաջարկել են ստանձնել երեխայի խնամակալությունը՝ մինչ նրա չափահաս դառնալը:

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ

Опубликовано Sourb Astvatsamayr Medical Centre Понедельник, 30 марта 2020 г.

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: