Բոթ․ մահացել է Լաուրա Մանուկյանը

Բոթ․ 71 տարեկանում կյանքից հեռացել է Լաուրա Մանուկյանը։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ Արտակարգ դրության ու ծայրաստիճան լարված համաճարակային իրավիճակի պատճառով այս մասին նախապես չի հայտարարվել։ Այսօր տեղի է ունեցել հուղարկավորությունը՝ ամենամոտ հարազատների և մտերիմների մասնակցությամբ:

Լաուրա Մանուկյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի անգլերենի բաժինը։ Աշխատել է որպես մանկավարժ, ապա գրադարանավար և անգլերենի դասախոս։ Կատարել է բազում թարգմանություններ՝ անգլերենից և ռուսերենից։ Աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր։ Հրատարակել է մի շարք հայագիտական աշխատանքներ՝ հայոց պատմության, հայաճանաչության, Ցեղասպանության և այլ թեմաներով, կատարել հայագիտական ուսումնասիրություններ, դասագրքեր և բառարաններ։

Լաուրա Մանուկյանը միշտ ազնվորեն ծառայել է ժողովրդի լուսավորության գործին՝ մեծ ներդրում ունենալով հայագիտության ոլորտում։ Իրապես անգնահատելի է նրա ներդրումն ապագա սերունդների կրթման ու դաստիարակման գործում, որը, վստահաբար, երբևէ չի մոռացվի մասնագիտական շրջանակներում։

Рейтинг
( 4 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!