Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուշ գիշերը ցավալի լուր է հայտնել․ կորոնավիրուսից ևս երկու հոգի է մահացել՝ մեկ ժամվա ընթացքում։ Նորքի ինֆեկցիոնում երկու հիվանդ՝ 55-ամյա կին և 73-ամյա տղամարդ, չկարողացան այս գիշերը լուսացնել։
![]()
Բացի կորոնավիրուսյան ախտից, նրանք ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունեին, որոնք էլ վատացրել են իրավիճակը։ Բժիշկներն ամեն ինչ արել են՝ նրանց կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, դա անել չի հաջողվել։
![]()
Հայաստանում կորոնավիրուսյան ցավից մահվան դեպքերը դարձան երեքը։ Ցավով ստիպված ենք նշել՝ չկարողացանք խուսափել առանց մահվան դեպքերի։ Այս պայմաններում անչափ կարևոր է դառնում կրկին ու կրկին հետևել պատկան մարմինների հորդորներին՝ ինքնամեկուսանալ ու չվտանգել ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր հարազատների առողջությունը։

Կորոնավիրուսյան վարակը պատել է աշխարհը ու բազում մարդկանց կյանքեր խլել։ Միայն գիտակից մոտեցումը կօգնի կանխել մեր երկրում աղետային իրավիճակն ու մահվան դեպքերը։