Հիանալի լուր ենք ստանում Ռուսաստանից։ Դաշնային բժշկա կենսաբանական գործակալությունը հայտնել է կորոնավիրուսյան վարակի դեմ դեղամիջոցի ստեղծման մասին, որի հիմքում է մալարիայի դեմ Մեֆլոխին դեղամիջոցը։
Նշվում է՝ «Ֆարմզաշիտա» գիտաարտադրական կենտրոնը հատուկ սխեմա է մշակել՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը։
«Բարձր սելեկտիվություն ունեցող դեղամիջոցն արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպատիկ էֆֆեկտը՝ կանխարգելով ռեպլիկացիան, մեֆլոխինի իմունասոււպրեսիվ ազդեցությունը կանխում է բորբոքային պատասխանի ակտիվացումը, որն առաջանում է վիրուսի պատճառով։ Մակրոլիդային հակաբիոտիկների և սինթետիկ պենիցիլինի ներմուծումը կանխում են երկրորդային բակտերիալվիրուսային համախտանիշի առաջացումը, այլև բարձրացնում են արյան պլազմայում և թոքերում հակավարակային նյութի կոնցենտրացիան»,- նշել է Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան՝ ընդգծելով՝ դա կապահովի կորոնավիրուսի վարակակիր տարբեր ծանրության հիվանդների բուժումը։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում Մեֆլոխինի հիմքով պրոֆիլակտիկ միջոցների ստեղծման ուղղությամբ։ Իրապես սա հիանալի է լուր է բոլորի համար։ Այս ծանր շրջանում պետք է անպայման ինքնամեկուսացվել ու պաշտպանվել վիրուսից, իսկ արդեն իսկ վարակվածները կբուժվեն այս դեղամիջոցի օգնությամբ։