Տեսեք՝ ինչպես է Քիմ Քարդաշյանը ներկայացնում լահմաջոն (տեսանյութ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այս օրերին ընտանիքի հետ ինքնամեկուսացել է՝ պաշտպանվելով կորոնավիրուսից։ Նա ակտիվ համացանցային կյանք է վարում՝ բազմիցս ցուցադրելով՝ ինչպես է ժամանցը վայելում ընտանիքի հետ։ Վերջերս նա նաև հարցրել էր՝ ինչ նոր զբաղմունքներ կառաջարկեն հետևորդները՝ երեխաներին զբաղեցնելու համար։

Այսօր գեղեցկուհին ցուցադրել է նաև իր պատվերը՝ Գլենդեյլում գտնվող փռից, որը, բնականաբար, հայկական էր։ Քիմը մի բուրգ լահմաջո էր պատվիրել և ցուցադրել այն սթորիում։

«Ո՞վ գիտի, թե ինչ է լահմաջոն։ Դա հայկական պիցցան է»,- նշել է Քարդաշյանը՝ ցուցադրելով պատվերը։

Ի դեպ, այս օրերին աստղային հայուհին ակտիվորեն կոչ է անում իր հետևորդներին նստել տանը և ինքնամեկուսացվել՝ հարազատներին և մտերիմներին պաշտպանելու համար։ Գեղեցկուհին քաջ գիտակցում է՝ միայն այդկերպ հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը և չվարակվել կորոնավիրուսով, որը հատկապես վտանգավոր է տարեցների համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: