Սահմանված կարանտինը բարդ, բայց հետաքրքիր փորձություն է բոլորի համար: Յուրաքանչյուրը փորձում է յուրովի հաղթահարել այս բարդ շրջանը: Հայ հայտնիներից շատերը երեկոները նվիրում են իրենց սոցցանցային հետևորդներին՝ նրանց համար հետաքրքիր ժամանց կազմակերպելով:
Դերասան Անդրանիկ Հարությունյանն առօրյան նվիրել է ընտանիքին. նրանց հետ շատ ժամանակ է անցկացնում, ֆիլմեր դիտում, ինչն էլ մեծ բավականություն է պատճառում նրանց, ուստի տխրելու առիթ չեն ունենում:
Ֆիլմեր դիտելով և ընթերցանությամբ է անցկացնում կարանտինը նաև դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն ու ամուսինը՝ Նարեկը: Ծովինարին բարկացնում է ոմանց մակերեսային ու անլուրջ վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ: Նա նաև ժամանակը նվիրում է փոքրիկներին, ինչի հնարավորությունն առաջ այնքան էլ չուներ:
Դիջեյ Արուսիկը ստեղծված վիճակն ընդունում է որպես հարկադիր, բայց անհրաժեշտ արձակուրդ ու ժամանակն ամբողջովին նվիրել է երեխաներին, որպեսզի նրանք չձանձրանան տանը: Նրանց հետ խաղեր է խաղում և հետաքրքիր ժամանց կազմակերպում: