Աստղաբանը խոսել է ներկայիս իրավիճակի և ապրիլ ամսվա կանխատեսումների մասին

Աստղաբան Աննա Հակոբյանը ներկայացրել է առաջիկա ապրիլի կանխատեսումների մասին իր դիտարկումները՝ ըստ մոլորակների դասավորության: Նա, արձանագրելով այն հանգամանքը, որ ներկայումս բոլորի առօրյան ու կենսակերպը միակերպ է, այնուամենայնիվ առաջիկայում սպասում է որոշակի լուծումներ ու փոփոխություններ:

Աստղաբանը նշում է, որ ստեղծված վիճակից տուժելու են բոլորը, սակայն առավելաբար տուժող են հանդիսանալու փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Նա իրավիճակը մեկնաբանում է երկու մոլորակների՝ Պլուտոնի ու Յուպիտերի միավորման հանգամանքով, բայց նշում է, որ ապրիլի առաջին տասնօրյակում մոլորակները կրկին հեռանալու են իրարից: Նա նաև նշում է, որ նման մոլորակային դասավորություն լինում է տասներեք տարին մեկ անգամ:

Աստղաբան Ա. Հակոբյանը հենց եթերում մտովի հետ է գնում տասներեք տարի և վերհիշում, թե ինչպիսի իրավիճակ է եղել Հայաստանում տասներեք տարի առաջ: Նա վերհիշել է Հայաստանում կատարվող քաղաքական խմորումները, իշխանական և ֆինանսական բուրգի պահպանման եղանակը և այդ պատճառով գրանցված մահերը: Առավել մանրամասն՝ ստորև կցված տեսանյութում:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: