Երեք զինվորի մոտ հաստատվել է կորոնավիրուսը․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ կորոնավիրուս ունենալու համար կասկածվող 3զինվորների մոտ այն հաստատվել է։ Թեև ամենն արվել է վարակի՝ բանակ մուտք գործելը կանխելու համար, այս դեպքը կապ ունի առաջնային դեպքերից մեկի հետ։ Ավելի վաղ զինվորներից մեկի ընտանիքի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, ինչից հետո զինվորն ու իր շփման շրջանակը մեկուսացվել էին, արդեն թեստ է վերցվել 32 զինվորից։

Այս պահին հիվանդները հոսպիտալացվեն են, նրանց վիճակը բավարար է, թոքաբորբ չունեն։ Երեքից մեկն ունի ջերմություն։

Տոնոյանը նշել է՝ զորամասը, որտեղ հայտնաբերվել է վարակման դեպքը, առաջնագծից հեռու է։ Այնտեղ հայտարարված է զորանոցային դրություն։

Տոնոյանը շեշտել է՝ արտակարգ դրության պայմաններում բանակում հաստատված ռեժիմը դրական է ազդել․ 4անգամ նվազել են սուր շնչառական այլ հիվանդությունների, ջրծաղիկի ու անգինայի դեպքերը, 5անգամ՝ թոքաբորբի դեպքերը, 10անգամ՝ ատիպիկ թոքաբորբի դեպքերը, աղիքային վարակակիրներ առհասարակ չկան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: