Ցավոք, կորոնավիրուսի պատճառով մահվան առաջին դեպքն է գրանցվել․ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 72-ամյա հիվանդ է մահացել։ Բացի կորոնավիրուսից, պացիենտն ուներ նաև ուղեկցող 4 հիվանդություն՝ երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, հիպերտոնիա, դիսթրես համախտանիշ։
Այդ պատճառով հիվանդի կյանքը փրկել հնարավոր չի եղել, թեև հիվանդը երեկվանից վերակենդանացման բաժանմունքում է եղել՝ ծայրահեղ ծանր վիճակով։
Սա նշանակում է․ պաշտոնապես արդեն կորոնավիրուսյան ցավից տառապող առաջին մահվան դեպքն է։ Պետք է բոլորս գիտակցաբար մոտենանք՝ հասկանալով՝ կարևորը պարետի որոշումներին հետևելն ու ինքնամեկուսանալն է։ Ինքնամեկուսացումը կօգնի վարակի չտարածմանը, առավել ևս մեծահասակներին վարակելը։
Ամենից վտանգավորը վարակը նրանց համար է, քանզի իմունային համակարգն անչափ թույլ է նրանց մոտ, և եթե երիտասարդների համար վիրուսն անպայման չէ, որ մահացու կլինի, տարեցների համար շատ վտանգավոր է, իսկ եթե կան ուղեկցող հիվանդություններ, գրեթե միշտ մահաբեր է։ Պետք է գիտակից լինել և ուշադիր։