Մեծ դժբախտություն է տեղի ունեցել լրագրողուհի Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում։ Չորրորդ անգամ հղի Մարգարիտան կորցրել է երեխային։ Այս մասին հայտնել է Սիմոնյանը՝ ինստագրամյան էջում․ «Ես կորցրել եմ երեխայիս։ Ինչ-որ ժամանակ միայնակ կմնամ իմ ցավի հետ։ Շնորհակալ եմ՝ հասկանալու համար»,- գրել է նա։
Այն մասին, որ զույգը չորրորդ երեխային է սպասում հայտնի է դարձել 10 օր առաջ։ Մարգարիտան հղիացել է նախորդ ծննդաբերությունից ընդամենը 4 ամիս անց։ Թեև նա գիտակցում էր՝ նախկին ծննդաբերությունից հետո այդքան շուտ հղիանալն այդքան էլ լավ չէ, սակայն նա, միևնույն է, մտադիր էր ունենալ այդ երեխային։
Չնայած իր մեծ ցավին՝ Մարգարիտան հայտնել է՝ շարունակելու է աջակցել հղիացած կանանց, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն։
Հիշեցնենք՝ զույգը, որը միասին է 2013 թվականից, երեք երեխա ունի՝ 6տարեկան Մարյանան, 5տարեկան Բագրատը և 6 ամսական Մարգոն։ Տիգրանը նաև երկու դուստր ունի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից՝ 25ամյա Ալեքսանդրան և 9ամյա Քսենիան։