Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Իննա Մակարովան, որը հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Հարսնացուն հյուսիսից» լեգենդար ֆիլմում Վալյայի մայրիկի դերը մարմնավորելով։ 93-ամյա Մակարովան հոսպիտալացվել էր մարտի 4-ին։ Դերասանուհու դուստրը հաստատել է մոր մահը՝ նշելով՝ դեռևս հիվանդանոցում է։ Վերջին հրաժեշտի ու հուղարկավորման օրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։
«Երիտասարդ գվարդիա», «Կանայք», «Բարձունք», «Բալզամինովի հարսանիքը» ֆիլմերի դերասանուհին ծնվել է 1926ի հուլիսի 28ին՝ Սիբիրի Տայգա քաղաքում։ 1943 թվականին ընդունվել է ՎԳԻԿ ու ծանոթացել է ապագա ամուսնու՝ ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի հետ։ Զույգը դուստր է ունեցել՝ Նատալյա Բոնդարչուկը։
1958 թվականին ամուսնալուծվել է Բոնդարչուկից։ 1973 թվականին՝ Բոնդարչուկից ամուսնալուծվելուց 14 տարի անց, Մակարովան ամուսնացել է վիրաբույժ Միխայիլ Պերելմանի հետ, որը կյանքից հեռացել է 2013 թվականին։ Մակարովան ԽՍՀՄ ժողարտիստ է (1985), Ստալինյան մրցանակակիր (1949):
1980ականների վերջից սկսել է չնկարահանվել ֆիլմերում՝ իրեն նվիրելով համերգային գործունեությանը, սակայն 2000-ականների կեսերին վերադարձել է դերասանական մասնագիտության՝ նկարահանվելով տարբեր հեռուստասերիալներում։