Արցախ մուտքն արգելվել է՝ կորոնավիրուսի պատճառով

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է՝ ժամանակավորապես արգելված կլինի Արցախ մուտքը։ Հայաստանից Արցախ տանող ճանապարհներին կլինեն պահակետեր՝ արգելելով մուտքը։ Այս բոլոր միջոցները ձեռնարկվում են կորոնավիրուսյան վարակի դեմ պայքարի շրջանակներում։

Այս դեպքում բացառություն կարվի միայն անձանց, ովքեր հաշվառված են Արցախում, բեռնափոխադրող տրանսպորտները, մարդատար ավտոմեքենաները՝ միայն եթե բեռնված են։ Կթույլատրվաի նաև ընտրությունների համար դիտորդների և լրագրողների մուտքը՝ համապատասխան փաստաթղթեր ունենալու պարագայում։

Այս ամենն արվում է, որպեսզի Արցախում չտարածվի կորոնավիրուսը, որն արդեն մեծ տարածում ունի ՀՀ-ում։

Այսօր ունեցած մահվան դեպքն առհասարակ պիտի զգոնություն մտցնի մարդկանց մեջ՝ հասկանալու համար, որ պետք է պահպանել արտակարգ դրության ռեժիմը, տնից առանց կենսական կարիքի դուրս չգալ, դուրս գալուց էլ անհրաժեշտ հատուկ ձևաթուղթը չմոռանալ։ Սա անչափ կարևոր է այս պարագայում, քանզի դեպքերն իրապես օրեցօր շատանում են ու պետք է կանխարգելել ամենը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: