Շտապօգնության աշխատակից Սերժ Ազատյանը հիանալի տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով՝ ինչպես են պարում ու ծափահարում միմյանց 4-րդ ենթակայանի աշխատակիցները։ Նրանց ուրախությունը հերթափոխի ընթացքում ծանր դեպքեր չարձանագրելու պատճառով է եղել։
Հիանալի ու շատ սիրելի մեր անձնանվեր բժիշկներ, շնորհակալ ենք աշխատանքի համար։ Հիմա, ինչպես և մյուս ժամանակահատվածներում՝ մինչ իրավիճակի բարելավումը, անհրաժեշտ է մնալ տանը և ինքնամեկուսանալ՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Սա հատկապես անհրաժեշտ է, որպեսզի հնարավորություն տրվի բժիշկներին կատարել իրենց աշխատանքը, փրկել ու բուժել հիվանդներին։
Չմոռանանք՝ պարետի որոշմամբ՝ տնից դուրս գալ կարելի է միայն խիստ կենսական անհրաժեշտության դեպքում, այն էլ միայն հատուկ ձևաթղթի ու անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։
Սա անչափ կարևոր է՝ վիրուսը հաղթահարելու համար, այդ պատճառով բոլորս պետք է հետևենք խորհրդին և նստենք տանը՝ դուրս գալով միմիայն իրապես անչափ խիստ անհրաժեշտության դեպքում։