Այսօր հայ հանրահայտ նկարիչ Ալեքսանդր Շաքարյանի ծննդյան օրն է: Այս մեծանուն, հիասքանչ նկարիչը ծնվել է 1912 թվականի մարտի 25-ին` Բաքվում: Նա գովասանքի արժանի մարդ է եղել, նրան սիրել են, փառաբանել, գովերգել իր աշխատանքում:
Ալեքսանդր Շաքարյանն իր ապրած տարիների ընթացքում հասցրել է մեծ ձեռագիր թողնել եկող սերունդներին: Նա հեղինակ է եղել շատ-շատ թատերական ներկայացումների, որոնցից են՝ Անտոն Չեխովի «Երեք քույրը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգին», Ալեքսեյ Արբուզովի «Իրկուտսկյան պատմությունը» և Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III-ը»:
Հեղինակել է նաև օպերային ներկայացումներ, բալետային ներկայացումներ: Եղել է նաև «Քաոս» և «Աքսորական № 011» ֆիլմերի ձևավորումների հեղինակը:
Ունեցել է անձնական ցուցահանդես, որն էլ տեղի է ունեցել Երևանում1962 թվականին:
Մեծ պատիվ է ունենալ նման մեծանուն, հանրաճանաչ արվեստագետնե։ Նրանք են, որ կերտել են իրենցից հետո բոլոր ժամանակների անկոտրում սերունդերի ապագան: Նրանց միջոցով է, որ մենք այսօր կարող ենք տեսնել և գնահատել մեզ շրջապատող այն ամենը, ինչ կոչվում է գեղեցիկ: