Հայտնի է՝ երբ կկայանան Տոկիոյի օլիմպիական խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է՝ Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգվում են 1տարով՝ կորոնավիրուսյան համավարակային իրավիճակի պատճառով։ Ըստ որոշման՝ մարզական կարևորագույն մրցումները կկայանան 2021ի ամռանը։

Այդ ամենն արվել է այն նպատակով, որ մարզիկները կարողանան հավուր պատշաճի նախապատրաստվել խաղերին, իսկ դրանց անցկացումն էլ վտանգավոր չլինի հանրության համար։ Օլիմպիական կոմիտեն հույս ունի, որ մինչ մյուս տարվա ամառ համավարակային ճգնաժամը կվերանա ու ամենը կընթանա իր հունով։

Թեև ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն մշտապես հայտարարում էր՝ ինչ էլ լինի օլիմպիական խաղերը կկայանան, նա նշել է, որ, դիմելով ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին, առաջարկել է 1տարով հետաձգել դրանք, իսկ վերջինս համաձայնվել է։

Իրապես կարևոր է այս ծանր պահին աջակցությունը բոլոր կողմերից ու նաև գիտակցությունը, որ կարևոր է ու առաջնահերթ բոլորի առողջությունն ու անվտանգությունը։ Սպորտային հզոր ոգին կօգնի հաղթահարել ամենը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: