Կարևոր լուր․ վարակման դեպքերի թիվը հասավ 249-ի․ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է հանրությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմել է հանրությանը՝ կրկին ու կրկին կոչ անելով ինքնամեկուսացվել։ Նրա խոսքով՝ այս պահին դեպքերի թիվը հասել է 249-ի, որոնցից 30-ի մոտ արդեն կա թոքաբորբ, նրանցից 5ը գտվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, 1ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդների մեջ 65ից բարձր տարիքի 11 անձ կա, 70ից բարձր տարիքի՝ 5անձ, 80ից բարձր տարիքի անձ, բարեբախտաբար չկա։

Փաշինյանի խոսքով՝ հիվանդը նաև կարող է չունենալ կորոնավիրուսի ախտանիշներ, այլ թեթև հիվանդության ախտանիշներ ունենա և չիմանա, որ հիվանդ է կորոնավիրուսով, բայց միևնույն ժամանակ նա կվարակի մյուսներին, ում համար վարակը կարող է մահացու լինել։

Երիտասարդների ու երեխաների համար կորոնավիրուսյան վարակն այդքան էլ վտանգավոր չէ, բայց 75-ից բարձր անձանց ու քրոնիկ հիվանդների համար անչափ վտանգավոր։

Անչափ կարևոր է այս ծանր շրջանում ականջալուր լինել վարչապետի խոսքին ու, հետևելով դրան, մնալ տանը՝ չվնասելով սեփական անձին, մտերիմներին, ծանոթ ու անծանոթներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: