Ինչպես և ինչի համար է թույլատրվում տնից դուրս գալ․ մանրամասներ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը մամուլի ասուլիսի ձևաչափով հայտարարեց, որ այսօր ժամը 23:00-ից սկսած մինչև մարտի 31-ի ժամը 23:59-ը սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը՝ բացառությամբ բացառիկ դեպքերի։

Քաղաքացիները, կենսական անհրաժեշտությունից ելնելով, կարող են այցելել մթերային խանութներ, դեղատներ, գյուղատնտեսական շուկաներ։ Բայց ցանկալի է դուրս գալ բացառիկ դեպքերում՝ անհրաժեշտությունից ելնելով։ Մարդիկ հնարավորություններ ունեն մասնակցել նաև հոգեհանգստյան արարողությունների ու խնամքի կարիք ունեցող անձանց։

Միևնույն ժամանակ թույլատրվելու է բնակության վայրի մոտակայքում օրը մեկ անգամ ֆիզիկական ակտիվության՝ մարզանքի կամ հեծանվային զբոսանքի համար դուրս գալ տնից։

Պարետը տեղաշարժի թերթիկ է տրամադրել ու յուրաքանչյուր դուրս գալուց ունենա հատուկ թերթիկ, որը պետք է լրացնի տնից յուրաքանչյուր դուրս գալիս։ Պետք է միշտ իր մոտ ունենա անձը հաստատող փաստաթուղթ։ Չի կարելի երկու անձից ավելի մարդկանցով դուրս գալ։

Բացի այդ, վաղվանից չեն աշխատելու ոչ մի հանրային ծառայություններ, փակ կլինեն բոլոր վարչական շենքերը։ Այս կանոնները խախտելու դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսված՝ 100-200 հազար ՀՀ դրամի չափով, իսկ եթե խախտումը մարդու վարակման է հանգեցրել, ապա նաև քրեական պատասխանատության։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: