Եվգենի Պետրոսյանը տարօրինակ կերպով է մեկնաբանել իր՝ հայր դառնալու լուրը

Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը հայր է դարձել՝ երկրորդ անգամ։ Պետրոսյանը որդի է ունեցել, հայտոնւմ են ԶԼՄ-ները։ Կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի հետ մեկնել էին ԱՄԷ՝ Դուբայ, որտեղ էլ փոխնակ մայրը ծննդաբերել ու երջանկացրել է զույգին՝ մանկան անմոռանալի ճիչ պարգևելով նրանց նորաստեղծ ընտանիքին։


Իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը նշում է․ «Նրանք ամենամտերիմներին են պատմել այդ մասին։ Անչափ երջանիկ են հիմա»։


Պետրոսյանը, իր հերթին, տարօրինակ կերպ է մեկնաբանել լրագրողի հարցը՝ հայրանալու լուրի վերաբերյալ․ «Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել։ Չեմ ցանկանում` դուք քննարկեք դա, քանզի այդ ամենն ընդհանրապես ձեր գործը չէ»,- ասել է նա՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով լուրի իսկությունը։


Հատկանշական է՝ հումորիստի նման արձագանքը նորույթ չէ․ ամուսնալուծության ու նոր կնոջ հետ ամուսնության մասին լուրերը նա այդպես էլ չի մեկնաբանել՝ բոլոր հարցերին լակոնիկ ու ինֆորմացիա չպարունակող պատասխաններ տալով։ Անհասկանալի է թերևս նրա՝ չմեկնաբանելու մոլուցքը, հատկապես այն պայմաններում, երբ տեղեկություններ ստանալը շատ հեշտ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: