Այսօր Մաղավուզի Կարոյի ծննդյան օրն է

Կարապետ Քահքեջյանը՝ նույն ինքը Սպիտակ արջը, Մաղավուզի Կարոն, ծնվել է մարտի 24ին՝ Հալեպում։ Եղել է «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր-հրամանատարը: Սփյուռքահայ ազատամարտիկ էր, որը մի օր ձեռքին կրող մատանին հանեց, տվեց իր սիրուն և ասաց՝ ամուսնանում է իր հայրենիքի հետ՝ իրեն ամբողջությամբ նվիրելով հայրենիքին:

Նա, երկար տարիներ ապրելով արտերկրում, շրջելով երկրից երկիր, քաղաքից քաղաք ի վերջո եկել է Հայաստան՝ այն էլ օգնության նպատակով․ 1988թվականն էր, Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Եկավ օգնելու նպատակով, բայց այլևս չհեռացավ հայրենիքից, մնաց և ամբողջովին տրվեց հայրենիքի պաշտպանությանը:

Նա սկզբում Շահե Ա. Աճեմյանի հետ կազմեց իր «Խաչակիրներ» ջոկատը, այնուհետև մասնակցեց ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի։ Մասնակցել է նաև «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման պայքարին, ուր իր ջոկատի հետ միասին պայքարել են ու պահպանել բարձունքը:

Սպիտակ արջն ինքնազոհ զինվոր էր, նա ինքնամոռաց էր պայքարում, երբ դիմացը թշնամին էր, իսկ զոհը հայրենիքը պետք է լիներ: Նա բոլոր անձնազոհ արծիվների հետ միասին դարձավ հայրենապաշտ զինվոր, որը զոհվեց մարտի դաշտում մղված պայքարում:

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: