Այսօր «Եռանկյունի» և այլ ֆիլմերի սցենարիստ, մեծ գրող, գեղանկարիչ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է

Դպրոցում նկարչական և բանաստեղծելու հրաշալի կարողություններով աչքի ընկնող Աղասին հետագայում հայ գրականության և մշակույթի պատմության մեջ իր հետքը պետք է թողներ որպես գրող, հրապարակախոս, սցենարիստ, գեղանկարիչ, մուլտիպլիկատոր…

Նա ամենուր առանձնանում էր իր մտածողության յուրահատկությամբ: Վրաստանում ծնված, մեծացած Աղասին հայրենիք գալիս երկար ժամանակ անտուն է եղել, բազմաթիվ դժվարությունների հանդիպել: Նրա համար ճակատագրական է եղել «Եռանկյունի» ֆիլմի սցենարը, որը նա ուղարկել էր իր մանկության ընկերոջը՝ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանին:

Սցենարի հիման վրա նկարահանված ֆիլմը բազմաթիվ մրցանակներ ու մեծ ճանաչում բերեց սցենարիստին: Դրան հաջորդեցին մի շարք այլ ֆիլմերի սցենարներ, որոնք ևս սիրվեցին ու մեծ ճանաչում ստացան:

Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունն իրենից ներկայացնում է հայ ժողովրդի հոգեկերտվածքի նրբությունները: Նրա ստեղծագործելու նպատակը մարդու, սիրո մասին գրելն էր: Ա. Այվազյանը մեր գրականության ամենածանրակշիռ դեմքերից մեկն է:

Ա. Այվազյանը, առանձնանալով ու տարբերվելով բոլոր ոլորտներում, իր անջնջելի և արժեքավոր հետքը թողեց հայ իրականության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: