Տեսեք՝ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Մոտակա օրերին վերջապես մեծ տաքացումներ են սպասվում՝ 5-7 աստիճանի չափով: «Վաղվանից սկսած հինգ օր եղանակը դրախտային է լինելու», ինչպես նշել էր Գագիկ Սուրենյանը: Տեղին է արտահայտված այն միտքը, որ եղանակի հետ է կապված նաև մարդու բնավորությունն ու տրամաբանությունը:

Ինչպես գիտեք օրերս եղանակային տատանումներ, մեծ փոփոխություններ շատ հաճախ են տեղի ունենում, ինչի արդյունքով էլ մարդկանց մոտ հաճախ զայրույթ է առաջանում: Ասում են, թե երբ եղանակային փոփոխությունները լինում են վառ, շողացող արևից դեպի ամպամած, անձրևոտ ու մթի, մարդկանց վառ ու շողացող ժպիտներին էլ գալիս են փոխարինելու զայրացկոտությունն ու տխրությունը:

Մեծ ոգևորություն է լսելը, որ առաջիկա օրերի ընթացքում երկինքը պարզապես լինելուն է պարզ, մաքուր, ջինջ և հուսանք, որ եղանակի լավացումը կկարողանա խթան դառնալ մարդկանց համար և նրանց կկտրի տագնապահար ինքնամեկուսացումից, փոխարենը նրանց կստիպի օրական 10-20 րոպե դուրս գալ զբոսանքի, ինչու ոչ նաև ավելի մեծ հաճախականությամբ օդափոխել տունը, ինչն էլ հիմա ամենահարկավորներից է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: