Տարատեսակ կազմակերպություններ, անհատներ, միավորումներ, ինչպես նաև պետական կառույցներ նախաձեռնել են իրականացնել բարեգործական ծրագիր, որին միացել են բազմաթիվ հայտնի և անհայտ կամավորներ: Ծրագրերի մեծ մասի շահառուները ծերերն են, քանզի նրանք են ներկա պահին այդ օգնության կարիքն ամենից շատ զգացողները:
«Հայ» ասոցիացիայի բարեգործական ծրագրի մեջ ընդգրկված շատ կամավորներ ամենօրյա ռեժիմով տեսակավորում և դասդասում, ապա համապատասխան ուղղությամբ հասցնում նախապատրաստված արկղերը՝ տալով հասցեատերերին՝ միայնակ ծերերին:
Ծրագրի նախաձեռնողը և ասոցիացիայի հիմնադիրը՝ Տիգրան Հակոբյանը, ասում է, որ իրենք ծերերի տվյալները ստանում են պետական համապատասխան կառույցներից: Նա անկեղծանում է՝ պատմելով, որ նախաձեռնությունն ու գաղափարը շատ արագ է ստեղծվել:
Երեկ նրանք այցելել են Նոր Նորքի ծերերի խնամքի կենտրոնում ապրող տարեցներին: Աջակցություն են ցուցաբերել մոտ 50 տարեցի: Այսօր աջակցություն է ցուցաբերվել մոտ 250 տարեցի: Տրամադրվող յուրաքանչյուր փաթեթի արժեքը մոտ 20000 դրամ է կազմում:
Բացի մթերային աջակցությունը, տարեցներին տրամադրվում է նաև անհրաժեշտ ինֆորմացիա, որից կարող են օգտվել հարկ եղած դեպքում:
«ՀԱՅ» ասոցիացիայում մեկնարկել է «Հայ տարեց» նախագիծը:
«ՀԱՅ» ասոցիացիան մեկնարկել է «Հայ տարեց» նախագիծը: Նպատակն է կանխարգելել համաճարակի (COVID19) տարածումը տարեցների շրջանում:Կամավորներն արդեն այցելել և մեկ ամսվա պարենային փաթեթներ են փոխանցել Երևանում միայնակ բնակվող և խնամակալ չունեցող 300 տարեցի:
Опубликовано Asociacion HAY / ՀԱՅ Ասոցիացիա / Hye Association Понедельник, 23 марта 2020 г.