Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տիգրան Ավինյան

Պետական միջոցառումները, որոնք ուղղված են նորահայտ վիրուսի տարածման կանխարգելմանը, ավելի են ընդարձակվում: Պարբերաբար հայտարարություններ են տարածվում համապատասխան մարմինների կաղմից, որոնք նպատակաուղղված են նվազագույնի հասցնել վիրուսի հանդեպ զգայուն մարդկանց վարակվելու հավանականությունը:

Հերթական հայտարարությունը տարածել է պարետապետ Տ. Ավինյանը: Նա կոչով դիմել է հանրությանը և մթերքի վաճառքով զբաղվող խանութներին ու սուպերմարկետներին: Նա հորդորել է մթերիք վաճառքով զբաղվող նշված կետերին վաղվանից՝ մարտի 24-ից առավոտյան ժամերին սպասարկեն միայն տարեց գնորդներին:

Որպեսզի հնարավոր լինի իրականացնել այս հորդորը, հարկ է, որ նշված ժամերին՝ առավոտյան 10-12-ը, քաղաքացիները չգնան գնումների՝ թողնելով, որ տարեցները գնան այդ ժամերին: Այդպիսով տարեցների շթումն այլ անձանց հետ նվազագույնի կհասցվի:

Մինչ այդ, պետությունը հոգացել էր այն մասին, որ տարեցներն իրենց թոշակները ստանան առանց տնից դուրս գալու: Շատ միայնակ տարեցներ էլ մեկշաբաթյան սնունդով ապահովվեցին պետական միջոցներով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: