Այսօր Հովհաննես Թումանյանի մահվան տարելիցն է

Այսօր հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի մահվան տարելիցն է։ Ամենայն հայոց բանաստեղծը կյանքից հեռացել է 1923 թվականի մարտի 23-ին՝ Մոսկվայում։ Ծնվելով 1869-ի փետրրվարի 19-ին՝ Դսեղ գյուղում՝ եղել է բանաստեղծ, հասարակական, գրական ու ազգային գործիչ և արձակագիր՝ համարվելով ամենայն հայոց բանաստեղծ: Նա գրել է բոլոր սերունդների համար, նրա ստեղծագործությյունները արդի են բոլոր ժամանակներում:

Գրել է հեքիաթներ, առակներ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ, որոնք եղել են և՛ հրապարակախոսական, և՛ քննադատական։ Կատարել է նաև շատ-շատ թարգմանությյուններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը: Չնայած այն բանի, որ մեծանուն բանաստեղծը դժվար կացության մեջ լինելով կիսատ է թողել ուսումը՝ այնուամենայնիվ նրա՝ հետագայում արված աշխատանքը մեծ հետք է թողել հայ գրականության մեջ:

Թումանյանը, կարելի է ասել, եղել է մեր ժողովրդի կենսագիրն ու վարքագիրը՝ միաժամանակ։ Նրա ստեղծագործությունը համարվում է «հայ կյանքի հանրագիտարան», որից կարելի է քաղել հայոց վարքուբարքի, կենցաղի, սովորույթների, ընդհանրապես մեր ազգային հոգեբանութան մասին:

Նա իր ստեղծագործությամբ գեղարվեստորեն ամփոփեց, ի մի բերեց հայոց ամբողջ հետմիջնադարյան պատմությունը՝ այս առումով չունենալով հավասարը և՛ իր նախորդների, և՛ ժամանակակիցների հետ։ Այս առումով էլ նա եզակի է, անկրկնելի և անզուգական, ինչպիսին ամեն ազգ ունենում է միայն մեկը:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: