Հայաստանի ժաղովրդական արտիստ, հիանալի դերասան Հրանտ Թոխատյանն այս օրերին տիրող խուճապին չի մատնվում: Հրանտ Թոխատյանն ասել է՝ երկրի իրավիճակը չպետք է խուճապահար անի բնակչությանը, և որ ամեն դեպքում, ամեն պարագայում պետք է համախմբվել, միաբան լինել և լսել միայն մեկ հոգու՝ կլինի դա վարչապետը, թե մեկ այլ անձ:
Հրանտ Թոխատյանն, ինչպես և մի քանի այլ հայտնի դերասան և դերասանուհիներ, որոշել են մարդկանց այս ժամանակավոր մեկուսացումն ամեն կերպ հետաքրքիր դարձնել: Հրանտը որոշել է և՛ փոքրիկների, և՛ տարեց ծնողների ու տատիկ պապիկների օրերն ավելի հետաքրքիր դարձնել՝ իր անձնական էջերում տեղադրելով բազում ներկայացումների, հեքիաթների վիդեո տարբերակները:
Այնքան սիրառատ է Հրանտ Թոխատյանը յուրաքանչյուր սերնդակցի համար իրենց հասանելի և հետաքրքիր զբաղմունք է հրապարակել, իսկ փոքրիկների համար օնլայն հեքիաթներ կպատմի: Մեր արտիստները գովասանքի են արժանի նրանք անգամ ինքնամեկուսացման պայմաններում փորձում են հաճելին համատեղել գեղեցիկի հետ:
Շնորհակալ ենք նրանցից յուրաքանչյուրին, քանի որ իրենց արած հետաքրքիր հրապարակումները կարողանում են զբաղեցնել հանրությանն ու փրկել խուճապահար իրավիճակը: