Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյայում հերոսացած զինվոր Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է։ Մեր հրաշք հայրենիքը պաշտպանելիս անմահացած Տիգրանն այսօր կբոլորեր իր 23ամյակը։ Տիգրանը 1997թվականի մարտի 22ին է ծնվել՝ Երևանում:

Տիգրանի հետ երբևէ շփում ունեցած ծանոթներն ու ընկերները, ուսուցիչներն ու ուսուցչուհիները, ծնողներն անգամ ասոմ են՝ նա միշտ սրամիտ է եղել, պայծառերես և շատ ազնիվ: Ինչպես ծնողներն են պատմում, մեծ ցավն իրենց սրտում թաքցնելով, նա տեխնիկայի մեծ սիրահար էր․ «Նա մեծ սեր էր տածում հատկապես համակարգիչների հանդեպ․ կարող էր մի ամբողջ օր անցկացնել համակարգչի առաջ՝ համակարգչային տեխնիկա ուսումնասիրելու համար»։

Տիգրանը մանուկ հասակից է կողմնորոշվել՝ ուզում է զինվոր դառնալ և ծառայել հենց Արցախում: Երբ ավելի հասուն էր համարում իրեն՝ կյանքի մեծ որոշմամբ հայտարերել է՝ ուզում է դառնալ զինվորական, մնալ և աշխատել հայրենիքի պաշտպանության համար:

Տիգրանը կատարեց որոշումը․ դարձավ անվախ հերոս, ով հանոււն հայրենիքի կյանքը զոհեց: Տիգրանը զոհ գնաց թշնամու կրակից՝ Ջրականում: Հավերժ փառք ու պատիվ ձեզ մեր քաջ տղերք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!