Այսօր ապրիլյան քառօրյա հերոսության անմահ հերոս Վրեժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Կրտսեր սերժանտը կբոլորեր 31-ամյակը։ Հերոսը ծնվել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսյա գյուղում, ապա ընտանիքով տեղափոխվել են Փոքր Մասրիկ գյուղ։ 2011-ի մայիսից պայմանագրով ծառայել է հրաձգային ջոկի հրամանատար։ Ապրիլյանում զոհ է գնացել թշնամու առաջխաղացումը կասեցնելիս։
Հերոսն ընդամենը 3տարի էր ամուսնացած, հրաշք որդի ուներ։ Այրիի՝ Նախշունի հետ մի քանի րոպեանոց զրույցից հետո որոշել է փախցնել նրան ու ընտանիք կազմել։ Կինը ջերմությամբ է հիշում այդ օրերը՝ իր երջանկության լավագույն պահերը համարելով։ Բացի սիրող ամուսին լինելուց, նա շատ խանդոտ էր, և կնոջն անգամ տնից դուրս գալ չէր թողնում՝ առանց թույլտվության։
Այրին՝ Նախշունը, պատմում է՝ սիրում էր զինվորական գործն ու համազգեստը, միշտ տանը նոր համազգեստէր պահում․ եթե պետք լինի տեղ գնալ որ կոկիկ գնա։ Հոր խոսքով՝ կորստի ցավը երբեք չի անցնի ու նա հպարտ է՝ այդպիսի որդի ունենալու համար։ Շատերը երանի կտայի հերոսական մահով, փառքով գնալու համար, ինչի համար նա շատ հպարտ է։
Հետմահու Վրեժը պարգևատրվելէ «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով։